Չդիմանալու չափ կարոտել եմ. Մերի Մակարյանը հուզիչ հոլովակ է հրապարակել և անկեղծացել


Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն արդեն վեց տարի է, ինչ բնակվում է Ամերիկայում։ Մերին ամուսնացել է և մի գեղեցիկ ընտանիք ստեղծել։

Նա դուստր ունի, իսկ երկրորդ երեխայի ծննդին անհամբերությամբ սպասում էայս շրջանում։ Փոքրիկի ծնունդը սարերի ետևում չէ․ առաջիկայում լույս աշխարհ կգա նրա որդին։

Դերասանուհին հաճախ է հրապարակումներով հանդես գալիս։ Երեկ մի հոլովակ էր հրաարակել, որտեղ անկեղծորեն պատմել է իր սրտում բույն դրած կարոտի մասին։

Ընտանիքից, հայրենիքից հեռու գտնվելն անտանելի է։ Դերասանուհին իր խոսքում նշել է, որ իրեն կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր զգացել են հեռավորոгթյան բացասական կողմը։ Մերին նաև դիմել է բոլոր ամերիկաբնակ հայերին և հարց ուղղել․ «Դուք չեք կարոտե՞լ Հայաստանը, չեք կարոտե՞լ էն ամենի ինչը, ինչ ունեինք, ինչ թողել էինք։ Ես խայտառակ, մեկ-մեկ չդիմանալու․․․»։

Դերասանուհու խոսքի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: