«Չգիտես՝ ինչ մտածես, երբ տեսնում ես, որ հայ մարդիկ սրտիկում են արցախցիների․․․․»․ Երևանի ավագանու անդամի դիպուկ գրառումը


Վերջին օրերին հայկական 2 պետությունների քաղաքացիները մտահոգ են իրենց հայրենիքի ճակատագրով։ Հակառակորդը չի դադարում սադրանքների քաղաքանությունը։

Հայ հասարակության օրն առանց քաղաքական թեմաների չի ավարտվում, քանզի հայրենիքի ճակատագրով մտահոգված է յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի։

Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այս համատեքստում իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ գոյութուն ունի մարդկանց մի խումբ, որին նա չի կարողանում հասկանալ և նրանց կողմից որոշ քայլեր ավագանու անդամը որակում է որպես այլասերում։

«Չգիտես՝ ինչ մտածես, երբ տեսնում ես, որ մարդիկ (հայ) սրտիկում են արցախցիներին ահաբեկող պետության տարածած հերքումն առ այն, որ զորքերը հետ չեն քաշել:

Նման մարդկանց ավելի շատ դուր է գալիս ռուսին ստորացնելը, քան տխրեցնում, որ հայկական գյուղը նրանց ձեռքերում է, մարդիկ չեն կարող վերադառնալ տներ: Այլասերումը հենց այսպես ա լինում», — գրում է Իզաբելլա Աբգարյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: