«Չգիտեմ  ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է»․ Գորիսի փոխքաղաքապետ


Գորիսի փոխքաղաքապետը մտահոգություն է հայտնել Սյունիքի վերաբերյալ։ Իրինա Յոլյանը անդրադարձել է Իշխանասարում տեղի ունեցածին և ներկայացրել իրավիճակը։

Յոլյանը սոցիալական հարթակում գրառում է կատարել, որտեղ հորդորել է ականջալուր լինել սյունեցիներին և վերջ տալ հանցավոր անտարբերությանը։ Հայրենիքի փրկության համար քայլեր են անհրաժեշտ և վճռական քայլեր։

Որպես պետական մարմնի ներկայացուցիչ՝ Յոլյանը գրառման մեջ տեղեկացնում է՝ հակառակորդը սահմանն անցել է և 3 կմ առաջացել է։ Նրանք հասել են դեպի Վերիշեն տանող ճանապարհ։

Սահմանին հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ են։ Սև լճից կիլոմետրերով առաջացել են։ Սահմանազատումը կատարվում է GPS համակարգով։ Ըստ GPS-ի՝ Սև լճի 30 % էր իրենցը։ Սակայն նրանք արտոնություններ են վերապահում և փորձում Շուռնուխի օրինակով շարժվել։

«Չգիտեմ ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է , եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել է Իրինա Յոլյանը։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ լուր տարածվեծ, որ Սյունիքում թեժ մարտեր են, սակայն ՊՆ-ն հերքեց այն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!