«Չգիտեմ էլ իրանցից ում եմ ավելի շատ սիրում»․ Մենչի՝ երջանկության մասին ուշագրավ հրապարակումը․ տեսանյութ


Օրերս տեղեկացրել էինք, որ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը նշանադրվել է։ Այդ առիթով Մենչը համացանցային իր հարթակում կադրեր էր հանրայնացրել և ցույց տվել հետաքրական հատվածները։

Մենչն անչափ երջանիկ է  եղել և հուզված։ Նա չէր կարողանում թաքցնել հուզմունքը։ Իսկ նրա դուստրը՝ Էլինան, անչափ գեղեցիկ էր։

Նրա աչքերից երջանկություն էր հորդում, ինչը նկատել է նաև հայրը և համացանցային հերթական հրապարակումներից մեկում գրել էր, որ դստեր աչքերի փայլն ու երջանկությունը իրեն նույնպես երջանկացնում է։

Այս անգամ պրոդյուսերը հանրայնացրել հերթական լուսանկարը դստեր նշանադրությունից, որին կից գրել է․  «Չգիտեմ էլ իրանցից ում եմ ավելի շատ սիրում»:

Հիշեցնենք, որ Էլինայի սիրելին նրան առաջարկություն է արել ԱՄՆ-ում Սարգիս Եղիազարյանի համերգի ժամանակ հենց բեմի վրա, Սարգսի երգի հնչյունների ներքո։

Էլինան 18 տարեկան է և տևական ժամանակ է ինչ ճանաչում է սիրելիին։ Այս մասին մանրամասն դիտեք վարը ներկայացավծ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: