«Չափը չեմ անցի և որպես զոքանչ չեմ միջամտի»․ Անահիտ Կիրակոսյանը դստերն ամուսնացնելու և նրանից դժվարությամբ բաժանվելու մասին


Անահիտ Կիրակոսյանը հանրության առաջ մշտապես բաց է և հաճախ է պատմում ու կիսվում է իր կյանքի իրադարձություններով։

Դերասանուհին խոսել է դստեր հետ բաժանման մասին։ Երբ ամուսնացել է Անահիտը, Լաուրան, ով օրերս ամուսնացավ, 9 տարեկան էր և այս ընթացքում հասցրել են միմյանց սիրել և հարազատի պես ընդունել։

Անահիտը ամուսնու դուստրերին սիրում ու ընդունում է հարազատի պես։

Անահիտը հարցազրույց է ունեցել և անկեղծորեն պատմել զգացողությունների և զգացմունքների մասին։ Լաուրայի հետ բաժանումը հուզիչ է եղել։

Նրանք երկուսն էլ լաց են եղել։ Երբ արարողությունից հետո Լաուրան պետք է մնար նոր ընտանիքում, իսկ ծնողները գնային, դերասանուհին պատմում է, որ այնպիսի զգացողություն է ունեցել, կարծես ձեռքը պիտի պոկեր, թողներ և հեռանար։

Անկեղծորեն նշել է՝ աղջիկ տալը հեշտ բան չէ։ Դստեր ամուսնությունից հետո էլ նրանք ամեն օր խոսում են, քանի որ իրենց կապը ամուր է։ Անահիտը ավելացրել է՝ փորձում է չափը չանցնել և որպես զոքանչ չխառնվել։


Понравилась статья? Поделиться с друзьями: