Երեկ պարեկային ծառայության կողմից ավտոմեքենաների խուզարկումն անհանգստություն էր առաջ բերել հասարակության տարբեր շերտերի մոտ։

Մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ այդ մասին հանդես եկան գրառումներով։ Խիստ ստուգումների մասով գրառում էր կատարել նաև Արմեն Աշոտյանը, ով նշել էր, որ իրեն նույնպես քաղաքի կենտրոնում ստուգման ենթարկեցին։

Աշոտյանը գրել էր․ «Հանգիստ քնեք։ Խի՞ եք խառնվել։ Դրանք «դիվերսանտներ» չեն։ Դրանք ձեր վիժվածք կապիտուլյանտի օտարազգի աջակիցներն են։ Ձեր 670 000-ին պլյուս եղածներն են։ Ի դեպ, ինձ էլ են կանգնացրել ու ստուգել քաղաքի կենտրոնում»:

Արմեն Աշոտյանի այս գրառմանն անդրադարձել է լրագրող Լևոն Բարսեղյանը։ Նա իր սոցիալական հարթակում կիսվել է Աշոտյանի գրառման լուսանկարով և կից կատարել է մի գրառում, որտեղ սուր քննադատության է ենթարկել Արմեն Աշոտյանին։

Բարսեղյանը մասնավորապես գրել է․ «Ու էս կենդանին կրթության ու գիտության քաղաքականություն է կառավարել, իշխող քաղաքական թայֆի հրամանատարական կազմում է եղել»: