Ուրվագծվում է աստվածաշնչյան մարգարեությունը… Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա չի բացառվում, որ Թուրքիան…Վազգեն Զոհրաբյանի վերլուծությունը


Հովիվ Վազգեն Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել, որտեղ բոլորի ուշադրությունը հրավիրել է Երուսաղեմի վրա և նշում, որ կարծես իրականանում է Աստվածաշնչան մարգարեությունը։ Իսրայելում դեպքերը զարգանում են չափազանց արագ։

Իսրայել -Պաղեստին  հակամարտույւթյան  գործում Թուրքիան իր ձեռքերն է լվանում։  Երուսաղեմը քրիստոնյաների քաղաքն է, որը թարգմանաբար նշանակում է խաղաղություն, սակայն այսօր խաղաղության քաղաքում խաղաղություն է պակասում։

Հովիվը հիշեցրել է, որ դեռ անցյալ տարի կարծիք էր հայտնել, որ Արցախից հետո Թուրքիան հայացքը կնետի դեպի սուրբ քաղաք։  Հենց այդ ժամանակ էլ Էրդողանը մի առիթով հայտարարել էր, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է։ Զոհրաբյանը Թուրքիայի քաղաքականությունը բնորոշել է՝ որպես Նեռի քաղաքականության հետ։

Իրավիճակի ցանկացած հանգուցալուծում որոշիչ է լինելու աշխարհի քրիոտոնյաների համար։ Առաջարկում է դեպքերին աղոթքով հետևել  և համբերատար սպասել հանգուցալուծմանը։

«Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա չի բացառվում, որ Թուրքիան կփորձի ռազմական ներկայություն ապահովի գոնե պաղեստինյան հատվածում, իհարկե, եթե ԱՄՆ֊ն թույլ գտնվի», -ասել է Վազգեն Զոհրաբյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!