Ուսուցչուհի Սաթիկ Մարտիրոսյանն ունի բոլորի օգնության կարիքը


Տարոն Գևորգյանն իր սոցցանցային էջում տեղեկություններ է հանրայնացրել նախ այն մասին, թե ինչ մեծ դժվարությամբ են որոշում կայացրել դրամահավաք սկսելու համար, ապա նաև պատմել է տիկնոջ առողջական վիճակի մասին:

Կինը՝ Սաթիկ Մարտիրոսյանը, ուսուցչուհի է: Վերջերս նրա մոտ մաշկի քաղցկեղ է ախտորոշվել՝ մելանոմա: Նրան անհրաժեշտ է իմունային թերապիա յուրաքանչյուր հինգ շաբաթը մեկ անգամ: Մինչ այս Սաթիկը ութ պրոցեդուրա է անցել, սակայն դեռ 16 կուրսի կարիք կա: Ընթացիկ բուժման ընթացքում հեռացվել են Սաթիկի ուռուցքները, սակայն բժշկի խորհրդատվությամբ դեռ պետք է շարունակվի բուժման ընթացքը:

Ռուսաստանից համապատասխան դեղեր բերելու և իմունային թերապիան շարունակելու համար հարկավոր է 35 հազար դոլար: Գումարի մի մասը հավաքվել է, սակայն մնացած մասը հավաքելու համար ընտանքին ունի մարդկանց աջակցության կարիքը:

Սաթիկը երկու դուստրերի հրաշալի մայր է և լավ մասնագետ: Դրամահավաքի համար հանրայնացվել են համապատասխան տվյալներ, որոնց միջոցով կարելի է օգնել Սաթիկին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!