Ուստարվա մեկնարկի առիթով ցանկանում ենք ներկայացնել ուսուցողական և հետաքրքիր մի կարճ պատմություն, որը շատ բան կարող է սովորեցնել ընթերցողին։

Մանկավարժական կյանքի, աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների մասին պատմությունները բազմաթիվ։ Դրանք այնքան ուսուցողական են և երբեմն էլ ավելի շատ բան են սովորեցնում, քան տեսական դասախոսությունը։ Դրանցից լավագույնները շարունակ պատմվում են, տպագրվում և տարածում գտնում՝ սերունդներին հասնելու նպատակով։

Եվ ահա ներկայացնում ենք մի պատմություն, որը սովորեցնում է կյանքին ճիշտ դիտակետից նայել և դատողություններ և եզրահանգումներ կատարել կյանքի և մարդկային փոխհարաբերությունների մասին։

Ուսուցիչը աշակերտներին ցույց տվեց սպիտակ դատարկ թուղթ, որի մեջտեղում միայն մի սև կետ կար դրված և հարցրեց, թե ի՞նչ են նրանք տեսնում: 1-ին աշակերտ․ «Կետ»։ 2-րդ՝ «Սև կետ»։ 3-րդ՝ «Հաստ սև կետ»: Այնուհետև Ուսուցիչը պատասխանեց. «Դուք տեսաք կետը և ոչ ոք չնկատեց սպիտակ թղթի մաքուր էջը»:

Ահա թե ինչպես ենք մարդուն դատում նրա մանր թերություններով։ Դասարանը լուռ էր։