Ուշադրություն. Պապարացիները ֆիքսել են մեքենայի մեջ արտասվող Քիմ Քարդաշյանին


Քիմի և Քանիյեի միջանձնային հարաբերությունները վերջին շրջանում բավականին սրվել ու ակնառու են դարձել՝ հանրային լայն շրջանակների քննարկման թեմայի վերածվելով:

Այն, որ ընտանիքում որոշակի խնդիրներ կան, զույգերից ոչ ոք չի ժխտում, սակայն յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում ու ներկայացնում ընտանեկան սրված իրավիճակը:

Քանյեն հրապարակային գրառում էր արել՝ հայտարարելով իր ամուսնալուծության մտադրության մասին, քանի որ լուրջ ու հիմնավոր կասկածներ ունի տիկնոջ դավաճանության առնչությամբ, իսկ Քիմը նույն հանրային եղանակով իրողությունը մեկնաբանել էր Քանյեի անկանխատեսելի հիվանդության սրացման հանգամանքով:

Հայտնի է, որ զույգը վերջին շրջանում միասին չէր ապրում: Քիմը վերջերս այցելել է Վայոմինգում գտնվող իրենց թանկարժեք ռանչոյում միառժամանակ բնակվող ամուսնուն՝ զրուցելու նպատակով:

Ամուսինները զրույց են ունեցել ավտոմեքենայի մեջ: Զրույցը բավականին բուռն ու հախուռն է եղել, իսկ Քիմը արտասվել է: Այդ դրվագը չի վրիպել պապարացիների ֆոտոխցիկների օբյեկտիվներից:

Նրանք ֆիսքսել են պահը, ու լուսանկարները հանրայնացրել համացանցային տիրույթում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!