Ուշադրություն. Նիկոլ Փաշինյանը հզոր տեսանյութ է հրապարակել


Հարաբերական խաղաղ ու անդորր վիճակը սահմանային գոտում որոշակի վերլուծությունների ժամանակ է տվել մասնագետներին:

Մինչ մասնագետներն ուշադրությամբ հետևում են հարևան երկրում զարգացող իրադարձություններին, քաղաքագետներն ու փորձագետները որոշակի հետևություններ ու դիտարկումներ են անում, սահմանակից գյուղերի բնակիչները փորձում են վերստին խաղաղ կենսակերպ վարել:

Միջազգային հարթակներում շարունակում են հիացական ու զարմացական քննարկումներ տարվել հայկական օդային պաշտպանության նորագույն տեխնոլոգիաների հաջող ու նպատակային կիրառման օրինակների վերաբերյալ:

Ն. Փաշինյանն իր սոցցանցային էջում մի հզորագույն ու գեղեցիկ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է մեր օդային սահմաններն անառիկ պահող «Սու-30СМ»-երի չքնաղ ու ազդեցիկ թռիչքը:

Վարչապետի հրապարակումը շատերին է ոգևորել ու վստահություն ներշնչել: Շատերն եմ տարածել վարչապետի հանրայնացրած տեսանյութը՝ որպես հայոց հզորության գրավական ու առհավատչյա:

Վարչապետի հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանությունները հավաստում են ժողովրդական շրջանակներում եղած մեծ վստահությունն ու աջակցությունը, որ կա այս պահի դրությամբ պետական մարտավարության և երկրի ղեկավարության նկատմամբ:

«Սու-30СМ»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 15 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!