Վիկա Մարտիրոսյանին, ում սիրում և ճանաչում են շատերը, իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողցավ հասնել մեծ բեմերի և արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին։

Վիկան աշխատանքային հրապարակումներից զատ համացանցային տիրույթում սիրով ցույց է տալիս նաև իր առօրյա անցուդարձը, ժամանցը, հանգիստը և այլն։

Պարուհին այս դժվարին օրերի, հայաստանյան ներկայիս ծանր իրադրության մասին ասել է․ «Վերջին ժամանակներս միշտ լուռ կանգնում եմ խորանի մոտ և հեռանում: Աղոթքներումս վերջին 2 տարին միայն մեկ բառ է՝ խաղաղություն:

Ունենալով տղա՝ ես մեկ- մեկ պապանձվում եմ, հուսահատվում եմ, բայց էլի կանգնում եմ ոտքի ու մտածում՝ մեկ է, մի օր լավ է լինելու: Աստված իմ, պահիր բոլոր զինվորներին»։ Գրառման հետ զուգահեռ պարուհին որդու հետ համատեղ լուսանկար է հանրայանցրել։

Եվ իրապես, անասելի դժվարի ու բարդ ժամանկներ ենք ապրում և ցավը բթացնում է։ Մեր խոնարհումն ենք հայտնում անմահացած բոլոր հերոսներին, հավերժ հիշատակ․․․