ՈՒմ մանկության լուսանկարն է


Մանկության լուսանկարներն այն պատառիկներն են, որոնք կապում են մեզ կյանքի լավագույն տարիների հետ։ Մանկության  երջանիկ, անհոգ ժամանակաշրջան վերադառնալու համար ամեն բան կտայինք։

Մանկության լուսանկարները մտովի մանկություն վերադառնալու բանալիներ են, որոնց օգնությմաբ ժամեր շարունակ թևածում ենք անհոգ տարիներով։Դրանք թանկ են բոլորիս համար։ Ներկայացված լուսանկարում հաղորդավարուհի , դերասանուհի, դասախոս Նազենի Հովհաննիսյանն է։

Նազենին ծնվել է 1982 թվականին, Երևանում։ Տարիներ շարունակ նրան տեսել ենք էկրանին․ վարել է բազմապիսի հաղորդաշարեր տարաբնույթ թեմատիկայով, խաղացել մի շարք ֆիլմերում՝

«Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հոսանքին հակառակ», «Երջանկության մեխանիկա» և այլն, ինչիպես նաև թատերական ներկայացումներում՝ «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Վերջին տանգոն», «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և այլ բազմաթիվ ներկայացումներում, որոնք առավել հետաքրքրակն են դարձնում հենց իր մասնակցությամբ։

Դերասանուհին նաև Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում դասախոսում է բեմական և հեռուստատեսային խոսք և իր փորձը փոխանցում գալիք սերնդին։ Պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!