Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանին հանրությունը հիշում է դեռ նրա մանկությունից։ Փոքրիկ տղան երգում էր պարզ, մաքուր և հստակ ձայնով ու հիացնում հանդիսատեսին։

Նա կարճ ժամանակամիջոցում իր փոքր տարիքով հանդերձ երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց իր մեծ տաղանդի շնորհիվ։ Նրան սիրում էին տարիքային տարբեր խմբեր՝ մեծերը հիանում էին, դե իսկ փոքրերն էլ փորձում օրինակ վերցնել։ Փոքրիկ Գուրգենն իսկապես օրինակելի էր, սակայն բնատուր տաղանդն անվիճելի փաստ էր։

Այսօր այդ տաղանդավոր տղան շարունակում է երգչի իր աշխատանքը և հիացնում երկրպագուներին։ Այսօր նա ելույթ է ունենում մեծ բեմերում և կախարդում իր թովիչ ձայնով։

Երգիչը համացանցային տիրույթում հաճախ է անդրադառնում իր մանկության տարիներին և կարոտով հիշում անցած գնացած քաղցր օրերը։

Այս անգամ կրկին հերթական անդրադարձն է կատարել և հարայնացրել իր մակության տարիներին նկարահանած տեսահոլովակներից մեկը, որին կից գրել է․ «Ուղիղ քսանմեկ տարի առաջ։ Տեղափոխվենք մեր մանկություն»։ «Սիրո ամառ» երգը կարող եք վայելել վարը կցված տեսանյութում։