Ուղիղ ռեպորտաժ Խրամորթից․ Նաիրա Զոհրաբյանն Արցախում է․ նա ցույց է տվել և մանրամասն նկարագրել, թե ինչ է իրականում կատարվում Խրամորթում․ տեսանյութ


Այս օրերին բոլորը անհանգստաություն ունեն Արցախից։ Խրամորթում տեղի ունեցած վերջին իրադարձությունները անհանգստությունները խորացրեին։

Նաիրա Զոհրաբյանն, ով անկախ այն հանգամանքից, որ այլևս  քաղաքականության մեջ չէ և չի զբաղցենում  որևէ պաշտոն, միևնույնն է անհանգստանում է հայրենիքի համար։  Եվ ահա տիկին Զոհրաբյանը Արցախում է և ուղիղ ռեպորտաժով ցույց է տվել, թե ինչ է կատարվում Խրամորթում։

Նա ցույց է տվել Քարագլուխ բարձունքը, որտեղ մի հատվածում հայկական դրոշն է, իսկ մյուս հատվածում, ցավոք սրտի՝ ադրբեջանական։ Խրամորթում տարեցները, կանայք և երեխաները տարհանվել են, իսկ տղամարդիկ պահպանում են թիկունքը։ Տարածքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է։

Նաիրա Զոհրաբյանը նաև խոսել է Խրամորթի բնակիչների հետ և հպարտությամբ արձանագրել, որ Արցախի դրոշը չի իջնելու Քարագլխի բարձունքից և Արցախը մնալու է հայկական։

Նա նշել է, որ խաղաղապահների աշխատանքը և բնակիչների անկոտրում կամքը ստիպում են այդպես մտածել։ Նաիրա Զոհրաբյանի պատրաստած ռեպորտաժը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: