Եվ անգամ պատերազմն ի զորու չէ կանգնեցնել կյանքը։ Ուկրաինան այս օրերին պատմական ծանրագույն օրեր է ապրում։

Թե ինչպես կավարտվի այս ամենը, ոչ ոք ասել չի կարող, սակայն մի բան հաստատ է․ ինչ էլ որ լինի, ինչպիսի ավարտ էլ ունենա այս չարաբաստիկ պատերազմը, ուկրաինացիները ապրելու են, բազմանալու և իրենց պատմությունը թեկուզ շուրթից շուրթ փոխանցելու սերունդներին։

Սա է կյանքի օրենքը։ Ահա այս ամենի ապացույցն էլ հենց այս տեսանյութն է, որը ներկայացնում ենք ձեզ։ Կիևի անցակետում պահեստազորայիններն ամուսնացել են։ Նրանք ընտանիք են կազմում ամենադաժան օրերի ընթացքում և այն ամուր է լինելու։

Հարսանիքն առաջին հայացքից միգուցե տարօրինակ թվա․ չէ՞ որ հարսի զգեստի փոխարեն զինվորական համզեստ է, իսկ վայրը՝ ռմբակոծության սպառնալիքի տակ, սակայն սերը, սերն այնքան ամուր կկապի նրանց։

Շնորհավորում ենք զույգին և խաաղություն ու երջանկություն մաղթում։ Իսկ ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել վարը։