Ասում են՝ սերը կփրկի աշխարհը։ Աշխարհի տարբեր անկյուններում տարաբնույթ արհավիրքներ են տեղի ունենում, որոնց ակամա ենթարկվում է հանրությունը, սակայն այս ամենին չի կարողանում և չի ենթարկվում հենց սերը։

Սիրող սրտերը, պարուրված իրենց զգացմունքներով, գեղեցիկ ու բարի աչքերով են նայում աշխարհին։ Ուկրաինան այսօր հարվածների տակ է։ Մարդիկ փախչում են, պատսպարվում, բայց չի փախչում սերը, այն սրտում է և միշտ կմնա այնտեղ։

Այս նյութում ներկայացնում ենք ուկրաինացի զույգերի սիրո փոքրիկ, կարճ, գեղեցիկ և միևնույն ժամանակ անչափ տխուր դրվագ։ Լուսանկարում զինվորական տղան առաջարկություն է անում սիրելիին հաղորդագրությամբ:

Իսկ ուկրաինացի քաղաքացիական զույգը պատրաստվում է առաջին ամուսնական գիշերը մասնակցել սեփական քաղաքի պաշտպանությանը: Այս մասին գրում է Դանիել Իոաննիսյանը և հավելում․ «Հուսանք բոլորը ողջ-առողջ կմնան ու կսիրեն իրար:

Դա, հաստատ, սպանելուց լավ զբաղմունք է»: Աշխարհին սեր ենք մաղթում և խաղաղություն, հարատև խաղաղություն։