Համացանցային մեծ ակտիվություն ունեցող դերասանուհի Հասմիկ Խոջյանը բացի դերասանական բուռն գործունեությունից զբաղվում է նաև բլոգերությամբ, որը նա սիրով է կատարում և սիրում է ժամանկակից այդ մասնագիտությունը։

Նա հազարավոր հետևորդներ ունի, որոնց հետ սիրով շփումներ է պահպանում և հաղորդակից դարձնում նրանց իր առօրյային։ Օրերս էլ դերասանուհին հայտնել է, որ հիվանդացել է։ Նա չի մանրամասնել և չի հայտնել, թե առողջական կոնկրետ ինչ խնդիրներ են ի հայտ եկել իր մոտ։

Միայն նշել է, որ այնքան վատ է զգում իրեն, որ չի կարողանում գնալ մանկության ընկերուհու հարսանիքին և կիսել նրա երջանկությունը։

Հոլովակում Հասմիկը հայտնել է, որ շատ հաբեր է ընդունում։ Նա փորձել է ամեն բան անել, հավաքել վերջին ուժերը և ներկայանալ հարսանիքին։ Նույնիսկ մազերն է հարդարել, սակայն եկել է տուն և այդպես էլ չի կարողացել գնալ։

Նա հոլովակում թույլ և գունատ տեսք է ունեցել։ Առողջություն ենք մաղթում դերասանուհուն և վարը ներկայացնում տեսանյութը։