Հայրենիքը յուրաքանչյուրը յուրովի է սիրում, յուրովի մեծարում ու յուրովի էլ մտահոգվում նրա մասին։ Այսօր հայրենիքի ճակատագրով մտահոգված է մեզանից յուրաքնաչյուրը։

Ի՞նչ կլինի վաղվա օրը, ինչպիսի՞առավոտ կդիմավորենք վաղը․․․ հարցեր են, որոնք երկար ժամանակ է ինչ պատասխաններ չունեն։ Միայն կա հույս, հույս, որ ամեն բան լավ է լինելու․․ Երանի՜․․․ Սիրենք մեր հայրենիքն անմնացորդ և կատարենք հայրենիքի համար անհնարինը, որ կանգուն պահենք այն։

Մեր հերոսներն անում են, իսկ մենք ամուր թիկունք լինենք նրանց համար և պահպանենք նրանց արածն աչքի լույսի պես։

Հայրենասիրական բոլոր մտահոգություններն ու զգացմունքները Մանե Գրիգորյանը ներկայացրել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի տեսահոլովակով։ Բառերն այնքան դիպուկ են, իսկ մեղեդին այնքան համահունչ։

Մանեն հոլովակին կից գրել է․ «Ուժդ լինեմ, ես քո ցավը տանեմ, Փուշդ հանեմ վերքերից ու բուժեմ, հավերժ Հայրենիք»։ Հուզիչ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։