«Ուզում եմ քեզ միշտ առողջ ու երջանիկ տեսնեմ ու դրա համար ամեն ինչ անելու եմ ցավդ տանեմ»․ Ռազմիկ Ամյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել


Ռազմիկ Ամյանը համացանցային հարթակում հաճախ է ներկայացնում աշխատանքային գործունեությունը։ Նա բավականին մեծ լսարան ունի և երկրպագուները անտարբեր չեն երգչի և ոչ մի հրապարակմանը։

Ռազմիկն այսօր մի լուսանկար է ներկայացրրել, որտեղ մայրիկի հետ է։ Երգիչը կից նաև գրառում է կատարել։ Լուսանկարը և գրառումը երգիչը հանրայնացրել է մայրիկի ծննդյան առիթով։

Գրառման մեջ Ռազմիկը ջերմորեն շնորհավորել է մայրիկին և հուզիչ բառերով ներկայացել․ «Մամ ջան, քեզ ուզում եմ միշտ առողջ, երջանիկ տեսնեմ ու դրա համար ամեն ինչ անելու եմ ցավդ տանեմ: Աչքերդ թող փայլեն միշտ: Ծնունդդ շնորհավոր, Մա՛մ ջան»։

Սիրված երգչի շնորհավորանքներին են միացել նաև օգտատերերը, երգչի երկրպագուները, որոնք ջերմ մաղթանքներով են հանդես եկել և սիրելի երգչի մայրիկին առողջություն և երկար տարիների կյանք մաղթել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռազմիկ Ամյանը գեղեցիկ երգի պրեմիերա էր ներկայացրել, որը կոչվում է «Գնա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: