Ուզում եմ իմանաս՝ ես միշտ քեզ հենարան կլինեմ և ամեն հարցում ուժ կտամ քեզ․․․ Լուսինե Թովմասյանի հեքիաթային հրապարակումը


Լուսինե Թովմասյանը երկու երեխաների մայր է և հաճախ է ընտանեկան հրապարակումներով հանդես գալիս և խոսում մայրական զգացմունքների մասին։

Այսօր գեղեցկուհու ընտանիքում տոն է։ Նրանք տոնում են դստեր՝ Արիանայի տարեդարձը։ Մի առիթով Լուսինեն խոսելով դստեր մասին՝ նշել է, որ նրա հետ ակնկալում է ընկերական հարաբերություններ ունենալ և մեծ հույս է տածում, որ նրա հետ մայր և դուստր լինելուց բացի, կլինեն լավ ընկերուհիներ։

Դստեր տարեդարձի առիթով Լուսինե Թովմասյանը Արիանայի հետ համատեղ հեքիաթային լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Այսօր իմ Արիանան դարձավ 8 տարեկան։

Ուզում եմ իմանաս՝ ես միշտ քեզ հենարան կլինեմ և ամեն հարցում ուժ կտամ քեզ։ Կանեմ ամեն բան, որ լինես երջանիկ և որքան հնարավոր է շատ ժպտաս։

Շատ եմ ուզում լինել ամենամտերիմ ընկերդ և համոզված եմ, որ այդպես կլինելի։ Շնորհավոր ծնունդդ, իմ Արիանա, շատ եմ սիրում քեզ, իմ աղջիկ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: