ՈՒ՞մ մանկության լուսանկարն է


Լուսանկարում երգչուհի Քրիստինե Պեպլյանն է մանուկ հասակում։ Քրիստինեն հանդիսատեսին մշտապես ներկայանում է իր ուրույն ոճով։ Նա ծնվել է երաժիշտների ընտանիքում և երգել սկսել է դեռ  վաղ տարիքից։

Նա այն սերնդի ներկայացուցիչների շարքին է պատկանում, ովքեր անցել են «մութ ու ցուրտ» տարիների ուղով և այդ տարիները երգով են  ջերմացրել։ Իր հանդարտ կեցվածքով և նրբագեղությամբ ու իր յուրահատուկ ձայնով կարողանում է զարդարել յուրաքանչյուր բեմ։

Երաժշտական կրթության երկար ուղի է ունեցել․ սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ ջութակի դասարանում,  Երգի պետական թատրոնում և Երևանի պետական կոնսերվատորիայում։ Աշխատել է Շանթ և Արմենիա հեռուստաընկերություններում։

Արմենիա հեռուստաընկերությունուն նա «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մարզիչ էր, իսկ Շանթում՝ հանդես է եկել որպես հաղորդավար և վարել մի քանի երաժշտական նախագծեր։ Քրիստինեն մեկ որդի ունի՝ Արեգը, սակայն երգչուհին նրան հեռու է պահում հանրությունից։

Հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ չի ցանականա, երբ որդին մեծանա, մեղադրի մայրիկին հանրության ուշադրության համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: