«Որ ավելի երկար ժամանակով գաք՝ ավելի լավ, պաչում եմ»․ Լևոն Բարսեղյանի կոչը արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին


Հայտնի լրագրող Լևոն Բարսեղյանը անձնական օգտահաշվում բավականին հաճախ է հանդես գալիս զանազան հրապարակումներով։ Այս անգամ լրագրողը կոչով է հանդես եկել։

Նա ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ դիմել է սփյուռքահայությանը։ Նա հորդորել է աշխարհասփյուռ հայերին առաջիկա ընտրություններին գալ հայրենիք և օգտակար լինել հայրենիքին կարևորագույն գործում։

Նա մասնավորապես գրել է. «Արտերկրում ապրող սիրելի ՀՀ քաղաքացիներ, ի՞նչ կլինի, որ թեկուզ մի քանի օրով գաք եւ մասնակցեք ՀՀ ԱԺ ընտրություններին, որ ավելի երկար ժամանակով գաք՝ ավելի լավ: Պաչում եմ»: Մեկնաբանություններում լայն քննարկումներ են ծավալվել։

Ոմանք հայտնել են, որ լավ կլիներ դեսպանատներում ընտրություններ անցկացնեին և հնարավորություն ընձեռեին հայրենիքից հեռու գտնվող քաղաքացիներին ընտրություն կատարել, չէ որ նրանք էլ հայրենիքի մի մասն են։

Մի մասն էլ մեղшդրել է լրագրողին նման գրառման համար` նշելով, որ միայն նման պահերին են հիշում հայրենիքից հեռու գտնվող հայրենակիցներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: