«Որևէ մեկը նման լեզվով, նման ոճով ժողովրդին երբեք չի դիմել և չի վիրավորել․ եթե կգտնեք մեկ օրինակ, մենք պիտի ներողություն խնդրենք»․ Արթուր Ղազինյան․ տեսանյութ


Աժ դահլիճում վիճաբանությունների պակաս չի լինում։ Երեք օր է, ինչ հանրությունը տեսնում է պատգամավորների վեճերը և փոխադարձ վիրավորանքները։

Հազվադեպ է պատահում, որ ամբիոնի մոտ կանգնած քաղաքական գործիչը հանգիստ ելույթով ներկայանա։ Այսօրվա նիստին ելույթ ունեցավ Արթուր Ղազինյանը, որի ժամանակ անդրադարձավ մի շարք խնդիրների։ Նախ հայտնել է, որ առաջիկայում կլսեն Նիկոլ Փաշինյանին և կհասկանան արդյո՞ք նա ցանկանում է կառուցողական ճանապարհով գնալ։

Այնուհետև հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունները երբեք միասնության և համերաշխության գնալու հայտարարություններ չեն կատարել։ Հռետորական հարց հնչեցրեց՝ արդյո՞ք Փաշինյանին ընտրողները տվել են նրան այնպիսի մանդատ, որը կենթադրի կառուցողականություն։

Ապա անդրադարձել է «Հայաստան» դաշինքին ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ վերջիններս ժողովրդի նկատմամբ վիրավորական խոսքեր են օգտագործում։

Այս ամենի վերաբերյալ Ղազինյանն ասել է, որ եթե կգտնեն վիրավորական խոսք որևէ մեկի օգտագործմամբ, ապա պատրաստ են ներողություն խնդրել ժողովրդից։ Մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: