«Որքան ճանապարհորդում եմ, այնքան Երևանի պլյուսները ակնհայտ են դառնում»․ ահա թե որոնք են դրանք


Կամո Թովմասյանին շատերն են ճանաչում։ Տարիներ շարունակ բլոգերությամբ զբաղվող Կամոն անչափ շատ  է ճամփորդել և այս անգամ բլոգերը ցանկացել է ներկայացնել Հայաստանի դրական կողմերը, որոնք մինչ այդ չէր նկատել։

Նա այժմ արձակուրդում է և հանգիստն է վայելում Իբիցայում։ Կամոն գրել է․ «Գիտեք, որքան ճանապարհորդում եմ, այնքան Երևանի +ները ակնհայտ են դառնում: Ուրեմն Իբիցայում չկա շուրջօրյա բժշկական այցի հնարավորություն, սուպերմարկետներում չկա ՍՈԴԱ, ատամս ցավում է, պետք է ողողումներ անել, հիմա ստիպված աղաջրով եմ անում, ուժեղ ցավազրկող չեն վաճառում․ միայն բժշկի կողմից դուրս գրված թղթով։

Դեղատներում, ի դեպ Հռոմում էլ, երբ ասում ես ատամս է ցավում կամ կոկորդս, ի՞նչ խորհուրդ կտաք, նայում են քեզ և ասում՝ ասացեք կոնկրետ դեղի անվանումը խնդրեմ: Ի՞նչ եմ ուզում ասել․

Երևանում սուպերմարկետները 24 ժամ են գործում և ՍՈԴԱ միշտ կա, դեղատները 24 ժամ են գործում ու երբ մոտնում ես ինչ-որ խնդրով քեզ մաքսիմալ խորհուրդներ են տալիս և առաջարկում տարբերակներ: Զանգահարեցի այստեղ ատամնաբուժարան, պարզվեց ուրբաթ-երեքշաբթի չեն աշխատում, իսկ իմ բժիշկը հանդիպում նշանակեց Երևանում, առավոտյան 7.30-ին, երբ իմացավ, որ խնդիր ունեմ:

Մի խոսքով՝ մեկնելուց առաջ միշտ ստուգեք ատամները և հիշեք՝ մեզ մոտ լիքը բան կա, որ հազար անգամ ավելի լավ վիճակում ա։ Էլ չեմ ասում մեր համով ուտելիքը, ոնց եմ կարոտել մեր ապուրները, ստեղ նորմալ ՍՈՒՊ չկաաաա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: