Սմբուկն ամենահամեղ և օգտակար բանջարեղեններից մեկն է, և դրանով պատրաստված ուտեստները շատերի կողմից են սիրված։

Այս նյութում ներկայացված բաղադրատոմը հնդկական մոտեցմամբ է պատրաստված։ Իսկ ինչպես հայտնի է՝ հնդկական խոհանոցը ամենահամեղ և հագեցնող խոհանոցներից մեկն է աշխարհում։ Այնպես որ փորձեք պատրաստել և վայելել այս անմահական ուտեստը։ Այն շշատերը կհավանեն։

Անհրաժեշտ է՝
Սմբուկ — 2 հ․
Հորթի աղացած միս — 200 գ
Կանաչ սոխ — 1 ոչ մեծ փունջ
Աղ, սև պղպեղ
Սոուսի համար՝
Հավիթ — 2 հ․
Թթվասեր — 100 գ
Պանիր — 50 գ
Աղ — 0,5 թ․գ․
Ալյուր — 4-5 ճ․գ․

Սմբուկը կտրատել օղակաձև, ապա տասը րոպե թողնել աղի մեջ։ Այնուհետև աղացած մսին միացնել մանրացված կանաչ սոխը, ավելացնել աղ և պղպեղ, միախառնել։ Սոուսի պատրաստման համար հարած հավկիթին միացնել թթվասերը, քերած պանիրը, աղը, ալյուրը և սոուսը պատրաստ է։

Սմբուկն անձեռոցիկի օգնությամբ չորացնել, ներսում դնել մսային զանգվածից, թաթախել ալյուրի մեջ, ապա սոուսի մեջ և տապակել առատ բուսայուղում։