Կար ժամանակ, որ հայկական ընտանիքներում էկրաններին բրազիլական, կոլումբիական և այլ երկրների արտադրոթյան սերիալներն էին գերիշխում։

Եվ ահա կարճ ժամանակ անց նրանց եկան փոխարինելու հայկական արտադրության հեռուստասերիալները, որոնք կարճ ժամանակում անմիջապես գրավեցին հայ հեռուստադիտողին։ Դրանք մեր իրականության մասին են և մեր շուրջը տիրող բարքերի մասին՝ թե՛ բացասական և թե՛ դրական։

Սերիալում նկարահնավող դերասաններին հաճախ կարելի է հանդիպել փողոցում, խանութում, սրճարանում և այլն։ Նրանք մշտապես մնում են հայ հանրության ուշադրության կենտրոնում և շատերին է հետաքրքրում այս կամ սերիալում որքան գումարի դիմաց են նրանք ներկայանում և իրականացնում իրենց աշխատանքը։

Հանրության շրջանում շրջանառվում է այն միտքը, որ սերիալներում նկարահնավելու դիմաց աստղաբաշխական գումարներ կարելի է վաստակել։

Սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Աշխատավարձի չափը պայմանավորված է մի շարք գործոններով։ Մանրամսներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։