Որտեղ է անցկացրել Սոս Ջանիբեկյանը ծննդյան օրը․ ահա թե քանի տարեկան դարձավ դերասանը


Օրերս սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը նշել է տարեդարձը։ Սոսը, համացանցային իր հարթակներում լինելով ակտիվ, իր կյանքում տեղ գտած իրադարձություններով կիսվում է հետևորդների հետ և ցույց տալիս ինչպես աշխատանքային դրվագներ, այնպես էլ անձնական։

Մեծ զբաղվածություն ունեցող հանրային դեմքը կարողանում է ժամանակ տրամադրել դստերը և մշտապես բոլորին խորհուրդ է տալիս ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ։

Դերասանը պատմել է նաև, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը։ Նշենք, որ դերասանը դարձավ 34 տարեկան։ Նա նախընտրել է օրն անցկացնել Արցախում՝ Ասկերանի շրջանի գյուղ Դահրավում: Օրն անցել է աշխատանքային թոհուբոհում։

Հիշեցնենք, որ դերասանն այնտեղ կարևորագույն գործունեություն է ծավալում։ Նրանք արցախահայության համար տներ են կառուցում, որն ունի բարեգործական հիմունքներ։

Սոսն այն դերասաններից է, ով խիստ մտահոգված է հայրենիքի ճակատագրով և ուժերի ներածին չափով փորձում է օգտակար լինել։ Նա հայտնի է նաև քաղաքական բնույթի իր գրառումներով, որոնք լայն քննարկումների առիթ են դառնում։


Понравилась статья? Поделиться с друзьями: