Որտե՞ղ է Սոֆին և ինչպե՞ս դուրս եկավ երգչուհին այս ձնառատ տարածքից․ տեսանյութ


Օրերս Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակի պրեմիերա ներկայացրեց։ Այն Լյուբով Ուսպենսկայայի երգացանկից սիրված երգ է, որը երգչուհին յուրովի ներկայացրեց և նվիրեց սիրահար զույգերին։

Տեսահոլովակում Սոֆին ձմեռային հեքիաթային տեսարաններ է ներկայացրել։ Այն այնքան գեղեցիկ է, որ անընդհատ ցանկություն է լինում նայել ու նայել։

Այսօր երգչուհին ինսթագրամյան հարթակում մի տեսանյութ է ներկայացրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես են նկարահանել նոր տեսահոլովակի կադրերը։ Տեսահոլովակը որքան գեղեցիկ է, այնքան էլ ուշագրավ են ներկայացված կադրերը։

Երգչուհին կից գրել է․ «Այս կադրերը իհարկե չեն հայտվել տեսահոլովակի մեջ, բայց նկարահանման ընթացքը,հասնելը այս վայր՝ Ապարան, մեքենան հրելը, որովհետև մնացել էինք ճանապարհին, անծանոթ Գառնիկը, ով 2 ժամ անց արդեն մեր հարազատն էր դարձել, իհարկե կմնան իմ ու Նիկի հիշողության մեջ ժպիտով։

Լիաննա ջան, ա՛յ ջիգյար, առանց քո թևավոր խոսքերի էլ օրներս օր չի…. Տենь Մառային ջերմ բարևներ։ Ինձ թվում է՝ ինքը հաստատ շատ սիրել է այս երգը»։ Տեսահոլովակը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: