«Որպեսզի ապրի Հայաստանը, պետք է մեռնի մաֆիան»․ Լևոն Շիրինյան


Քրիստոնյա — ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը պարբերաբար խոսում է երկրի քաղաքական իրավիճակից։ Քաղաքական տարաբնույթ իրողության վերաբերյալ ներկայացնում է սեփական վերլուծությունը։

Այս փուլում քաղաքական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ ելույթներ են ունենում հետընտրական իրավիճակից։ Ֆեյսբուքյան իր օգտահաշվում Շիրինյանը գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հայ ժողովրդի հարատևության գխավոր պայմանը գյուղապետության քանդումն է։

«Որպեսզի ապրի Հայաստանը, պետք է մեռնի մաֆիան»,- գրել է Շիրինյանը, ապա ավելացրել՝ ամեախիստ ձևով պետք է պատժի ենթարկվեն մաֆիոզները։

Անհրաժեշտ է հասնել այն իրականությանը, որտեղ ոչ մի մաֆիոզ չկարողանա ծառայությունների դիմաց օրենքի առաջ առավելություններ ստանալ։ Քաղաքական գործիչը գտնում է, որ օրենքը շատ ավելի խիստ պետք է լինի «զավեշտի ժանրով «էլիտա»-ի վերածվածների հանդեպ»։

Ընդգծել է, որ իրավունքի առաջ բոլորն են հավասար։ «Այլ կերպ դատել, նշանակում է ոճիր գործել», — գրառումն ավարտել է Շիրինյանը։ Օգտատերերից ոմանք նշել են, որ դժվար է չհամաձայնել Շիրինյանի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!