Կան պատմություններ, որոնք իրենց բովանդակությամբ ուսուցողական բնույթ ունեն և շատ բան կարող են սովորեցնել կյանքի մասին․ ճիշտ աշխարհայացք, մարդկային հարաբերություններ և այլն։

Ահա հերթական պատմությունն ենք ցանկանում ներկայացնել, որը դաստիարակության, երեխաների հետ ճիշտ և առողջ հարաբերություններ կառուցելու մասին է։ Եվ այսպես, հայրը աշխատանքից տուն վերադառնալիս՝ որդուն գտնում է դռան շեմին։

Որդին հորն անսպասելի հարցեր է տալիս․ որքա՞ն է քո մեկ ժամվա աշխատանքի արժեքը։ Զարմացած հայրը անընդհատ շեղվում էր հարցի պատասխանից, սակայն ի վերջո պատասխանում է՝ ասելով՝ 5000 դրամ։

Որդին նրանից ամեն օր սկսում է գումար խնդրել և օրեր անց հայրիկին դիմավորելիս՝ նրան է մեկնում հինգ հազար դրամ և խնդրում, որ նա վաղն աշխատանքից մեկ ժամ շուտ վերադառնա և այդ մեկ ժամը միասին անցկացնեն։ Որդին հայրիկից գնում է մեկ աշխատանքային ժամ։

Այս պատմությունը որքան հուզիչ է, այնքան էլ ուսուցանող․ որքան էլ կարևոր է աշխատանքը, ընտանիքի հետ անցկացրած ժամանակից թանկ լինել ուղղակի չի կարող։