Մարտի քսանհինգին հանուն հայրենիքի ընկած երեք տղաների ինքնության վերաբերյալ տեղեկությունն օրերս հայտնել էինք։

Նրանք են՝ Դավիթ Միրզոյանը, Իշխան Օհանյանը և Արարատ Թևոսյանը։ Հերոսներ Դավիթին և Արարատին անդրադարձ և որոշակի մանրամասներ հայտնել ենք։ Այս անգամ կներկայացնենք Իշխան Օհանյանին։ Իշխանը Ճարտարից էր։ 2 շաբաթ էր ինչ անցել էր աշխատանքի հայոց բանակում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ընդամենը 28 տարեկան հայրենասեր հայորդին գիտեր աշխատանքի պատասխանատվությունն ու վեհությունը։

Հպարտ էր իր աշխատանքով և սիրում էր այն ինչ կատարում էր։ «Անսահման բարի, լուսավոր և պատրաստակամ, հումորով մարդ էր, 2 շաբաթ էր ինչ անցել էր աշխատանքի։ Շատ երկար էր սպասում, որ ստացվեր»,- պատմել է Իշխանի ընկերը։

Հերոսն ամուսանացած չէր։ Նա 3 եղբայր և 1 քույրիկ ուներ։ Իսկ ընտանիքում դժբախտություն արդեն մուտք էր գործել․ քառասունչորսօրյա պատերազմում զոհվել էր քրոջ ամուսինը։

Ընտանիքն այնքան լավ գիտեր կորուստի արժեքըը, ցավն ու վիշտը։ Մեր խորին ցավակցությունները և խոնարհումն ենք հայտնում հերոսների ընտանիքներին։ Հավերժ փառք և պատիվ նրանց․․․