«Ոչ մի ռուս զինվորի իրավունք չունի ոչ ոք անգամ թարս նայել․ հասկացա՞ր ինձ, Իլհա՛մ»․ Վլադիմիր Ժիրինովսկու ելույթը միջազգային սկանդալ է հրահրել


Ադրբեջանի ԱԳՆ-ն է կանչվել ՌԴ հավատարմատարը, որին բողոք է ներկայացվել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսկացության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու Մոսկվայում կատարած մի հայտարարության համար։

Ադրբեջանն այն անպատեհ, ոչ պատշաճ և վիրավորական է համարել։

Վլադիմիր Ժիրինովսկին ռուսաստանյան ռադիոեթերներից մեկի հյուրն է եղել, որի ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին եղած լարվածության մասին՝ ասել է, որ Ռուսաստանը պիտի վերադառնա իր նախկին տարածքներին՝ երբեմնի ռուսական կայսրությանը։

Կուսակցության առաջնորդը նկատի է ունեցել ԽՍՀՄ տարածքները։ Այնուհետև նշել է, որ Ալիևին անհրաժեշտ է ուղիղ ասել․ «Իլհա՛մ, հայրդ իմաստուն էր, այդ իսկ պատճառով, դու ունես տարածք, որն ուզում ես, բայց ոչ մի ռուս զինվորի իրավունք չունի ոչ ոք անգամ թարս նայել: Հասկացա՞ր ինձ, Իլհամ»:

Ապա շարունակելով խոսքը՝ հավելել է, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է և եթե Բայդենը ցանկանա, ապա Ալիևը գահընկեց կլինի ընդամենը 2 շաբաթվա ընթացքում և միակ փրկիչը կլինի Ռուսաստանը, ինչպես եղավ Փաշինյանի դեպքում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!