«Ոչ մի խոսք, բառ չի՛ կարող մարել այս ցավը․․․»․ Հարութ Փամբուկչյանի հուզառատ գրառումը


Սուրմալու առևտրի կենտրոնի ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց բոլորին։ Այն հերթական անգամ մտորելու, կյանքի արժեքները կարևորելու և ամեն բան դասակարգելու առիթ դարձրեց։

Շատերը սկսեցին խորապես ըմբռնել կյանքի առեղծվածային ավարտը և հասկանալ, որ այն մեկ բարակ, շատ բարակ թելից է կախված և մնում է արագ ու անմիջապես չմոռանալ այս մասին և միայն ու միայն սեր ու բարություն սփռել շուրջը։

Բազմաթիվ հանրային դեմքեր հայտնեցին իրենց սրտի խորը ցավը ու շտապեցին զոհերի, տուժածների ընտանիքիներին ցավակցական ու սփոփող խոսքեր հղել։

Մի շարք արտիստներ էլ չեղարկեցին համերգները, մի շարք միջոցառումներ։ Հարութ Փամբուկչյանը նույնպես գրառմաբ հանդես եկավ և իր անկեղծ ցավակցությունները հղեց ողջ ազգին այս  ողբերգության համար։

«Ոչ մի խոսք, բառ չի՛ կարող մարել այս ցավը։ Ցավակցում եմ մեզ բոլորիս այս դժբախտության համար: Աստծո լույսերի մեջ մնան մեր անմեղ նահատակները», — գրել է երգիչը։


Понравилась статья? Поделиться с друзьями: