«Ոչ ինստագրամյան նկար` հեռվից է կադրը, բայց․․․»․ ահա թե ինչ լուսակար է հրապարակել Արևիկ Ուդումյանը


Արևիկ Ուդումյանն իր ատիվությամբ գրավել է հետևորդներին, ովքեր սիրում են հանրային դեմքերի կողմից հաճախակի հրապարակումները և անմիջական շփումները։

Արևիկը հանրայնացնում է ընտանեկան, աշխատանքային, ինչպես նաև ժամանցային կադրեր, որոնք շատ են հետաքրքրում երկրպագուներին։ Հաղորդավարուհին չի խուսափում նաև հանրայնացրել այնպիսի դրվագներ, որտեղ ինքը ներկայանում է առանց շպարի կամ տնային հագուստով։

Արևիկն այս անգամ մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ նշել է, որ այն այդքան էլ լավը չէ և « ոչ ինսթագրամյան» է, սակայն այդտեղ իր տրամադրությունը շատ փայլուն ու ոսկեգույն է եղել։

Հաղորդավարուհին մասնավորապես գրել է․ «Ոչ ինստագրամյան նկար` հեռվից է կադրը, բայց ի տարբերություն իմ այսօրվա տրամադրության` էնքան փայլուն է և ոսկեգույն։ Թող մնա էստեղ։ Օրվա ընթացքում կուրախացնի հուսով եմ ձեզ էլ»։

Նրա հետևորդները հետաքրքրվել են Արևիկի տրամադրություն չունենալու պատճառների մասին, սակայն հաղորդավարուհին դեռևս չի արձագանքել։


Понравилась статья? Поделиться с друзьями: