Անահիտ Մուտաֆյանը հաճախ է խոսում այն մասին, որ անսահման անհանգստանում է հայրենիքի ճակատագրով։ Նա երբեմն էլ մեղադրում է հանրությանը, որ ոտքի չի կանգնում սեփական հայրենիքի պաշտպանության համար։

Դերասանուհին նշում է, որ գիշերներ շարունակ չի կարողանում աչք փակել և երբմեն էլ րեն մեղավոիր է զգում։ Այո՛, հազարավոր զոհերի համար մեղավոր են զգում գրեթե բոլորը․ պատերազմը չարիք է։

Այս անգամ Անահիտը հերթական գրառումն է կատարել, որտեղ կրկին հայտնել է իր անհնագստությունների և մտորումների մասին։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Որքան փորձեցի ինքս ինձ շեղել, միևնույն է չի ստացվում, ոչինչ չի ստացվում։ Արցախցիներս (չեմ սիրում արցախահայություն եզրույթը) վտանգի մեջ են գրեթե ողջ օրը նրանք շրջափակման մեջ են, իսկ մենք խանութներն ենք դատարկում։

Հիշո՞ւմ եք՝ զգուշացրել էի երեկ ավարտվեց Եվրատեսիլը, պատվիրակները դեռ Հայաստանում են, այսօր Արցախը, վաղը Հայաստանը»։