«Ողորմելի չեմ դառնա հաստատ․․․»․ Սարգիս Գրիգորյանի անկեղծ գրառումը


Սարգիս Գրիգորյանը, ով վերջին տարիներին դերասանական, հաղորդավարական իր գործունեությունը ծավալում է Ամերիկայում, համացանցային տիրույթում ակտիվ է։

Այն, թերևս, նրան հնարավորություն է տալիս սերտորեն կապ պահպանել հայրենիքի, երկրպագուների հետ։ Դերասանն ընտանիքի հետ մշտական բնակություն հաստատեց Ամերիկայում, սակայն պնդում է, որ հնարավորության դեպքում կվերադառնա հայրենիք։

Սարգիսը հաճախ է կնոջ հետ համատեղ կադրեր հանրյանցում, որոնց կից առիթը բաց չթողնելով՝ սեր է խոտովանում պարուհի Մանո Գրիգորյանին, ով ԱՄՆ-ում հիմնել է իր պարի դպրոցը։ Սարգիսն այս անգամ կրկին դիմելով կնոջը՝ գրում է․ «Պարզ է ճակատս ու լույսի ձգտող:

Անդավաճան ճշմարտություն ու մաքրամաքուր սեր կա երակներումս ու դրա համար ուժը ինձ երբեք չի լքի` ողորմելի չեմ դառնա հաստատ: Ձեռքդ բռնած կքայլեմ ամեն մի մայթով ու գլուխս չեմ կախի երբեք»։

Մեկնաբանություններում հիացել են դերասանով և նշել, որ իր ընտանիքն ուղղակի իդեալական է և օրինակելի։


Понравилась статья? Поделиться с друзьями: