«Ողորմելի գլխավոր հրամանատարիկ ունենք և հենց դա է մեր դժբախտությունների պատճառը»․ Պարույր Հայրիկյան․ տեսանյութ


Պարույր Հայրիկյանը տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ խոսել է Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին։

Հայրիկյանը նշել է, որ շատերին թվում է, թե քաղաքական հուսահատ վիճակում է երկիրը և հորդորել է պահպանել  հանգստություն։ Այնուհետև ասել է, որ այն անձիք, ովքեր գլուխ են խոնարհել ինչ-որ մեկի առաջ, մոռացել են նրնց վերաբերմունքն իրենց նկատմամբ։

Դիմելով հայրենակիցներին՝ Պարույր Հայրիկյանն անդրադարձել է մի կարևոր խնդրի և մասնավորապես ասել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ես ընդունում եմ, որ դուք, որոշ մարդիկ իսկապես հավատալով եք ձայն տվել այս դժբախտին, բայց էս դժբախտը իր խոստումները չկատարելուց բացի, որոշում էր ընդունել, որ պետք է լինի հայեցակարգ, սակայն տապալվեց»։

Հորդորել է լրագրողներին այս մասին հարց ուղղել վարչապետին և հասկանալ ինչո՞ւ է տապալել այդ հայեցակարգը։

Իր խոսքում նշել է, որ «ողորմելի գլխավոր հրամանատարիկ ունենք» և համարել է, որ հենց դա է մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Պարույր Հայրիկյանը խոսքը մանրամասնորեն կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: