Արթուր Դավթյան անուն ազգանունը օրերս հնչեց բարձր հարթակներից և ողջ հայ ազգին հպարտանալու ևս մեկ հնարավորություն տվեց։ Արթուրը Հայաստան բերեց ոսկե մեդալ։

Անկախ Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջին աշխարհի չեմպիոնը դարձավ Արթուրը։ Նա այսօր վերադարձավ Հայասատան։ Օդանավակայանը բազմամարդ էր։

Քաղաքացիների, չեմպիոնի հարազատները հավաքվել էին նրան դիմավորելու, ծափահարելու և մոտիկից տեսնելու ու հպարտանալու նրանով։ Օդանավակայանում էր նաև սպորտսմենի ընտանիքը։ Չեմպիոնի դուստրն անհամբերությամբ անընդհատ հարցնում էր, թե ուր է հայրը։

Նա չէր համբերում տեսնել հայրիկին, գրկել և կարոտն առներ։ Արթուրի հետ ժամանած սպորտսմենները նույնպես հաղթանակած էին վերադարձել՝ բրոնզե և արծաթե մեդալներ են բերել։ Նրանց դիմավորեցին չեմպիոնին վայել՝ զուռնա դհոլով, չեմպիոն վանկարկումներով և չդադարող ծափերով։

Բոլորը ցանկանում էին գրկախառնվել, համբուրել և շնորհավորել չեմպիոնին։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել, թե ինչպես ժամանեցին սպորտսմենները և ինչպես դիմավորիեցին նրանց։