Ո՞ւմ է հակացուցված ուտել ելակ․ սննդաբանի խորհուրդները


Անուշաբույր ելակը ոչ բոլորին է օգտակար։ Ռուս դիետոլոգը նշել է, թե ովքեր պետք է հրաժարվեն ելակից։ Օլգա Կորաբլյովան նախ բացատրել է, որ ելակը հաճախ ալերգիա է առաջ բերում։

Դա հիմնականում կարող է լինել, երբ անձը խմդիրներ ունի ստամոքս-աղիքային տրակտի հետ։ Իսկ ծանր դեպքերում անգամ գրանցվել է շնչուղիների արգելափակում։ Սննդաբանն ընդգծել է՝ ելակը հակացուցված է մինչև 1 տարեկան երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին։

Նրանց դեպքում հավանականություն կա, որ ալերգիան կփոխանցվի նաև երեխային։ Ելակը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի խոց, գաստրիտ։ Բացատրվում է նրանով, որ ելակն ունի թրթնջուկաթթու, որը կարող է սուր նոպաներ առաջ բերել։

Սննդաբանը խորհուրդ է տալիս դատարկ ստամոքսին այս համով, անուշաբույրղ հատապտուղը չուտել, որովհետև թթվայնություն է պարունակում։

Ճիշտ կլինի այն օգտագործել ուտելուց հետո՝ որպես աղանդեր։ Ճիշտ է, դժվար է հրաժարվել սիրելի մթերքից, սակայն միշտ պետք է հիշել, որ առողջությունը թանկ է և ամենակարևորն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!