Ո՞ր քաղաքական գործչի մանկության լուսանկարն է


Մանկություն՝ հրաշալի ու անհոգ ժամանակահատված, որ լցված էր կախարդանքով և անկեղծ ուրախություններով, համարձակ երազանքներով, որոնք անկասկած կատարվում էին։ Անկեղծորեն հավատում էինք հեքիաթներին, բարու հաղթանակին և կախարդանքին։

Եվ վստահաբար գիտեինք, որ ամեն բան դեռ առջևում է։Մանկություն, որտեղ երևակայության թռիչքը կա։ Մեզանից յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ գոնե երազել է ետ գնալ մանկություն , վերցնել մի պատառիկ, մի հուշ և վերադառնալ ու այն պահել ընդմիշտ։

Այդ պատառիկները փնտրում ու գտնում ենք մեր մանկության լուսանկարներում։Հաճույքով թերթում և ամեն անգամ մի նոր բան նկատում կամ մի նոր պատմություն հիշում ու երջանկանում, կարծես մանկության անհոգությունն է պատում , նկարից վարակում։

Ներկայացված  լուսանկարում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մխիթար Հայրապետյանն է։

Նա  զբաղեցրել է նաև Սփյուռքի նախարարի պաշտոնը։ Հանդիսանում է  ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը։ Մասնագիտությամբ թուրքագետ է։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!