Մեղրիով անցնող միջանցքի տարատեսակ քննարկումները, հայտարարություններն ու քաղաքական և հասարակական վերլուծությունները ստիպել հանրությանը դեպի ետ, դեպի պատմություն հետ հայացք դարձնել։

Միջանցքի վերաբերյալ խոսակցություններն ու անդադար պտտվող լուրերի սկիզբը այսօր չէսկսվել, այն վաղեմի պատմություն ունի և շահարկվում է վաղուց։ Անգամ 1999 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում քվեարկության էր դրվել Մեղրիի փոխանակման հարցը։ Քվեարկության արդյունքները հետևյալ պատկերն ունեն․

Ռոբերտ Քոչարյան — կողմ
Վարդան Օսկանյան — կողմ
Գագիկ Հարությունյան -կողմ
Սերժ Սարգսյան — կողմ
Ալեքսան Հարությունյան — կողմ
Վազգեն Սարգսյան — դեմ
Կարեն Դեմիրճյան — դեմ

Իհարկե այս ամենը փաստաթուղթ չդարձավ և բանակցային սեղանին չդրվեց։ Սակայն այդ ժամանակներից շարունակում է հայ ժողովրդի առջև ծառացած մնալ որպես կյանքի ու մահու հարց։ Հակառակորդ երկիրը շարունակ սպառնում է պատերազմով՝ ամեն կերպ ցանկանալով ձեռք բերել այդ միջանցքը։

Ֆեյսբուքյան օգտատերեը կարծիք են հայտնում, որ ստացվում է՝ դեմ եղող քաղաքական գործիչներին կեղտոտ ճանապարհով ասպարեզից հեռացնում են։