Օրերս համացանցում լայն քննարկման արժանացավ Սուրեն Պապիկյանի կայանալիք հարսանիքը։ Քաղաքացիներին հետաքրքրում էր հարսանյաց արարողությունից յուրաքանչյուր դետալ և մանրուք։

Հայտնի է միայն, որ հարսանյաց խնջույքը կկայանա Փարավոն ռեստորանային համալիրում։ Այն տեղի է ունենալու հունվարի քսաներկուսին։ Նախարարի ամուսնության լուրը սկսվեց տարածվել, երբ սկսվեցին բաժանվել հրավիրատոմսերը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ՊՆ նախարար է և պատրասստվում է ամուսնանալ Արմինե Մուրադյանի հետ։ Նրանք արդեն մի քանի տարի է ինչ ճանաչում են միմյանց և հասցրել են անգամ աշխատել միասին Տարածքային կառավարման նախարարությունում։

Արմինեն Պապիկյանի մամլո քարտուղարն է եղել։ Նա այդ աշխատանքից հրաժարվել է այն ժամանակ, երբ Սուրեն Պապիկյանը դուրս եկավ և ստանձնեց ՊՆ նախարարի պաշտոնը։ Արմինեն այժմ աշխատում է Տարածքայի կառավարման հմնադրամում։

Համացանցային տիրույթում լայն քննարկվում և ենթադրվում էր, որ հարսնացուն պաշտոնյայի դուստր կլինի։ Սակայն հայտնի դարձավ, որ Արմինե Մուրադյանը հասարակ ընտանիքում ծնված և մեծացած աղջիկ է։