Օրեր շարունակ համացանցային տիրույթում քննարկվում էր հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանիքը։

Հարսանյաց հանդեսն իսկապես գերշքեղ էր կազմակերպված և տարածված լուսնկարներն ասես հեքիաթից կադրեր ու դրվագներ լինեին։ Լուսինը փայլում էր համեստությամբ, ով անչափ գեղեցիկ ու նուրբ հարսի կերպարով էր։ Խնջույքն անցկացվել է Դվին ռեստորանային համալիրում, որտեղ հյուրերն անմոռանալի ուրախ ու բարձր տրամադրոթյամբ լի օր են ունեցել։

Իրենց ելույթներով հանդես են եկել մի շարք հայտնի երգիչ երգչուհիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Արտիստները ոչ միան երգել են և ուրախացրել հյուրերին, այլև իրենք էլ մասնակցել և ուրախացել են հայտնի գործարարի ընտանիքի մեծ ուրախությամբ։

Շնորհավորում ենք նորապսակներին և անսահման երջանկություն մաղթում։ Համացանցում հազարավոր կադրեր ու դրվագներ տարածվեցին հարսանյաց արարողությունից։

Ստորև ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ կտեսնեք փեսայի մայրիկին։ Երջանիկ սկեսուրը մեղր էր տալիս նորապսակներին և լավաշ գցում նրանց ուսերին։