Արթուր Գրիգորյանին եկար կհշեն, նրա հետ են կապված դրվագներ, որոնք ուշագրավ են և անսահման հուզիչ են դարձել։ Արվեստագետը իր հարցազրույցներում հետաքրքրական և ուսուցողկան թեմաներ է արծարծել։ Նա ընտանիքն ամենավերն էր դասում և այդ հարցում իրեն երջանիկ էր համարում։

Նշել էր, որ իր բախտը բերել է, քանի որ ոչ բոլոր արվեստագետներին է հաջողվում ընտանիք ունենալ, քանզի արվեստագոտը նվիրվում է աշխատանքին։ Երաժիշտն ընդգծել է, որ այդ հարցում էլ է բախտը բերել։ Նա իր կյանքից գոհ էր, միայն իրենից էր դժգոհ, հատկապես՝ առողջությունից։

Արթուր Գրիգորյանն ամուսնացած էր 38 տարի։ Նրա կինը Իրինա Մկրտչյանն է, ով բժշկուհի է։ Նրանք սովորել են նույն դասարանում։

Մի անգամ Արցախից վերադառնալիս Գրիգորիչը կանգնել է ճանապարհին և դաշտային ծաղիկներ փնջել ու նվիրել տիկնոջը։ Վերջինս իրեն շոյված է զգացել և երջանկացել։ Երաժիշտը նշել էր՝ դա ավելի թանկ էր նրա համար, քան որևիցե ֆիրմային փունջ։

Երաժիշտը գնաց՝ իր հետ տանելով այնպիսի ստեղծագործություններ, որոնք կլրացնեին և կհիացնեին դեռ շատերին, բայց և թողեց այնպիսինները, որոնք հավետ կուսուցանեն երաժշտական ճաշակ և կուղեկցեն սերունդներին հավետ։ Ցավակցում ենք կոմպոզիտորի հարազատներին և ընկերներին։