Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Բեն Ավետիսյանը և Դիանա Տոնոյանը ծնողներ են դարձել։ Այդ մասին առաջինը հատնեց Բենը, ով վայելում էր հայր դառնալու առաջին րոպեների բերկրանքը։

Բենը և Դիանան ուղղակի վայելում են իրենց փոքրիկին, հիանում և նաև կիսվում իրենց մեծագույն երջանկությամբ հետևորդների հետ։ Զույգը դուտր է ունեցել։
Փոքրիկ հրաշքին երիտասարդ ծնողները յուրօրինակ անուն են շնորհել՝ Բիանա։ Օրերս էլ Բենը հանրայնացրել էր կնոջ և դստեր հետ համատեղ լուսանկար, որին կից հիացել էր իր ընտանիքով։

Այժմ էլ հերթական հրապարակմամբ հանդես է եկել Դիանան և ցույց տվել, թե ինչպես է քնել փոքրիկ Բիանան։ Հոլովակին կից հայտնի դիմահարդարը հարցրել է՝ ո՞վ է այս մեծ մարդուկը։ Հոլովակում փոքրիկը քնել է ձեռքը դնչի տակ։

Ամուսինները շռայլորեն հրապարակումներ են կատարում, սակայն փոքրիկի դեմքը նախընտրում են ցույց չտալ․ փակում են որևէ էմոջիով։ Բիանայի մասնակցությամբ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված նյութում։