Ո՞վ էր այն պաշտոնյան, ով ժամանակին արգելել էր Լիդուշիկի համար երգեր գրել և նույնիսկ հագուստ կարել․ Լիդուշիկի բացառիկ հարցազրույցը․ տեսանյութ


Բոլորին մանկուց հայտնի Լիդուշիկը, ով քսաներեք տարեկանում ունի 20 տարվա աշխատանքային փորձ, Ամալյայի հյուրն է եղել և ուշագրավ զրույց ունեցել։

Խոստովանում է, որ բավականին բարդ է մանկուց լինել բեմում և ապրել բեմական կյանքով։ Երիտասարդ երգչուհին բավականաչափ դժվարություններ է տեսել։

Իր խոսքում նշել է՝ դժվարություններն ընտանիքի շնորհիվ սահուն են անցել, քանի որ այդ ժամանակահատվածում ընդամենը 12-13 տարեկան երեխա էր և շատ բան խորապես չէր հասկանում։ Եղել են դեպքեր, երբ ընտանիքի անդամներն ավելի ծանր են տարել որոշ դեպքեր, բայց կարողացել են այնպես անել, որ դուստրը շրջանցի և հոգեպես չընկճվի։

Երգչուհին պատմում է՝ եղել է մի ժամանակ, երբ իր համար երգեր չէին գրում, նույնիսկ հագուստ չէին կարում։ Լիդուշիկն ընդգծում է, որ այդ դժվարությունների հետ մեկտեղ երբեք մտքով չի անցկացրել թողնել երգչուհու կարիերան և այլ բանով զբաղվել։

Բացառիկ հարցազրույցը ողջ մանրամասնությամբ կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: