Շտապօգնության մեքենան կողաշրջվել է․ հիվանդը մահացել է, քույրը հիվանդանոցում է


Այսօր ողբերգություն է տեղի ունեցել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին։ Գեղարքունիքում ավտովթար է գրանցվել։ Տեղեկատվությունը հայտնել է Գագիկ Շամշյանը։

Ավտովթարի մասնակիցը շտապ օգնության մեքենա է։ Այն բախվել է Mercedes մակնիշի մեքենային, որի հետևանքով շտապ օգնության մեքենան կողքի է շրջվել։ Այն հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնում, վարել է Գնել Հարությունյանը, ով հիսունհինգ տարեկան է և Գեղարքունիքի մարզի բնակիչ։

Իսկ Mercedes մակնիշի մեքենայի վարորդը Համլետ Խանզադյանն է եղել։ Շտապ օգնության մեքենան ծանր ախտորոշումով հիվանդ էր տեղափոխում Երևան։ Հիվանդը Սուսաննա Գևորգյանն է, ով 60 տարեկան էր, Տավուշի մարզից։

Վթարի հետևանքով Սուսաննա Գևորգյանը տեղում մահացել է։ Մեքենայում է եղել նաև Սուսաննայի 62-ամյա քույրը, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց։

Ըստ աղբյուրի՝ վթարային իրավիճակը ստեղծել է Mercedess մեքենայի վարորդը՝ Համլետ ԽԱնզադյանը, ով գազի լիցքավորման կետից դուրս է եկել և հատել ճանապարհը չթույլատրելի հատվածով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!