Դերասանուհի Սիլվի Բարկովան հարցազրույց է ունեցել և պատասխանել տարատեսակ հարցերի։ Սիլվին ամուսնացել է և մշտական բնակություն հաստատել Հնդկաստանում, սակայն ամեն կերպ հայրենիքի հետ կապը պաշտպանում է։

Դերասանուհին պատմել է, որ 9 տարեկանից գումար է վաստակել։ Նշել է, որ միշտ շփվել է իրենից տարիքով մեծ կանանց հետ։ Ծիծաղելով հիշում է, որ ունեցել է հինգ հարյուր դրամ և այդ գումարով կոսմետիկա է գնել և ավելի թանկ վաճառել մայրիկի ընկերուհիներին։

Կյանքի դժվարություններին բավականին վաղ է բախվել և միայնակ կարողացել է հաղթահարել և դուրս գալ դժվարին իրավիճակից։

Այնուհետև աշխատել է որպես մատուցող, բայց հասկացել է, որ դա իրենը չէ։ Իր վաստակած գումարով դպրոցական հագուստ էր գնում և այլ անհրաժեշտ իրեր։

Մայրն ընդունում էր այդ որոշումը։ Սիլվին հավելել է, որ կարիքից դրդված չէր աշխատում․ դա իր ցանկություն է եղել։ Այդպես նա իրեն լիարժեք էր զգում։ Այնուհետև ընդունվել է կինոյի և թատրոնի ինստիտուտ և զուգահեռ աշխատել սուպերմարկետում, որպեսզի կարողանա վճարել վարձը։

Պատմում է, որ շատ էր հոգնում, դասերին չէր կարողանում լսել դասախոսներին և Աստծո կամոք այնպես ստացվեց, որ դերասանուհին անցավ անվճար ուսուցման։ Առաջին կուրսից սկսած աշխատել է մասնագիտությամբ։ Այժմ դադարի մեջ է, քանի որ հնդկերեն չգիտի։ Երբ տիրապետի լեզվին, կանցնի աշխատանքի։