Անդրեն, ով բնակություն է հաստատել Ամերիկայում, վերջին շրջանում այցելել է Հայաստան և արդեն տևական ժամանակ է ինչ գտնվում է հայրենիքում։

Անդրեն գտնվում էր հետվիրահատակ կազդուրման շրջանում և այժմ համեմաբար լավ է զգում։ Երգիչը որոշել է այցելել իր հայրենի Արցախ։

Ինչպես հայտնի է՝ Անդրեն ծնունդով արցախցի է և չի դադարում այդ մասին խոսել, երգել և հպարտանալ այդ փաստով։ Ինչպես բոլորը, այնպես էլ երգիչը անսահման ցավ ու վիշտ է տածում դեպի վիրավոր հայրենիքը։

Նա Արցախ կատարած իր այցից որոշ դրվագներ և կադրեր է ցույց տվել և խոսել իր անսահման մեծ կարոտի մասին դեպի Արցախը և Արցախի յուրաքանչյուր թուփ ու ծառը։ Նա հանրայնացված կադրերում մանրամասն ցուց է տվել Շուշի տանող ճանապարը և հարակից տարածքները։

Կադրերին կից Անդրեն գրել է․ «Շուշիս»։ Երգչի հրապարակումները և այլ մանրամասներ դիտեք վարը կցված տեսանյութում։